Պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ-ի անվտանգության վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամյա աջակցությունը Կոնգրեսի՝ պատերազմի հարցում սահմանադրական լիազորություններին։ Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի հետ երկարատև … Read more

Սաստիկ բքի պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Փետրվարի 27-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: –00—ՅՄ

Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։ Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին … Read more

Գիտելիքով հարուստ մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բոլոր ժամանակներում էլ ասել են, որ ապագան երիտասարդներինն է, բայց մեր օրերում այդ խոսքը շատ տեղին է հնչում, որովհետև ապագան տեխնոլոգիաներինն է, իսկ երիտասարդները ամենից հեշտն են սովորում ու ոչ միայն սովորում, այլ նաև բոլորի … Read more

Հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում, որովհետև ճգնաժամը դեռ պետք է հաղթել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Մի քանի խոսք առաջիկա երեք ամիսների մասին՝ հունիսի 7-ին ընդառաջ։Խոսքս ուղղված է ազգային քաղաքական դաշտի գործիչներին՝ անկախ պաշտոնից ու հանգամանքից։Ասում եմ՝ չլինելով որևէ քաղաքական թիմի անդամ և լինելով սրտացավ ու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի ազատագրությանը հավատով։ Նախ երեք պարզ ճշմարտություն. ◾️ Քաղաքական պայքարը ենթադրում է ամենօրյա … Read more

Սա մի հրեշավոր համակարգ է, որ խեղում է մարդկային կյանքեր և ճակատագրեր․ Էլինար Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News «Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»… ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։ Այս մասին գրել է Էլինար Վարդանյանը. «Տիկին նախարար, դրսում մահացող մարդու համար կարող ես ցավ ապրել, … Read more

Միանում ենք հայերին` սգալով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ –00—ՅՄ