Մարտի 3-4-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան. նախատեսված է հանդիպում Կոբախիձեի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին 24News-ին փոխանցեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Այցի շրջանակում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը»,- ասաց Բաղդասարյանը: Մերի Մանուկյան –00—ՅՄ