Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հանձնարարականներ են տրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   Փետրվարի 24-ին Արամ Ղազարյանն այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին, ծառայության կազմակերպման ընթացքին։ Ծառայության տնօրենին են ներկայացվել ահազանգերի արձագանքման ժամանակագրութունը, դեպքերին արձագանքելու մարտավարությունն ու դեպք-պատահարների ժամանակ օգտագործվող տեխնիկան, հատուկ և օժանդակ գույք-սարքավորումները։ Փրկարար ծառայության տնօրենը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ … Read more

Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Վերջին երկու օրերին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը միմյանցից որոշակիորեն տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների և նպատակահարմարության վերաբերյալ։ Նման բացատրությունների անհրաժեշտությունը պետք է, որ պայմանավորված լինի ամերիկյան հասարակական կարծիքում առկա կասկածների առկայությամբ և դրանք փարատելու՝ վարչակազմի մտահոգությամբ։ Վաշինգտոնի՝ պատերազմի մեջ մտնելու պատճառի կարծես … Read more

Թրամփը պնդում է, որ Իրանը զրկվել է ՌԾՈւ-ից, ՌՕՈւ-ից և օդային իրադրության վերահսկումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը զրկվել է ՌԾՈւ-ից, ՌՕՈւ-ից և օդային իրադրության վերահսկումից․ «Իրանը չունի նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանության համակարգ, նրանց ռադարները անջատված էին։ Ամեն ինչ շարքից դուրս է եկել»,- նշել է նա։ Թրամփ նաև հայտարարել է, որ Իսրայելը չի ստիպել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություն սկսել․ … Read more

Այսօր վայրի կենդանիների միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հայտնում է՝ այսօր վայրի կենդանիների միջազգային օրն է․ «Այս օրը մեզ համար նաև հույսի օր է. որ թվացյալ փոքր քայլերը կարող են հանգեցնել կենդանիների համար մեծ դրական արդյունքների Գիտե՞ք, որ WWF-ի հանրահայտ պանդայի լոգոն ոգեշնչված է նարում պատկերված Չի-Չի անունով հսկա պանդայից, որը ժամանակին անհետացման եզրին … Read more

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Մարտի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր տնօրեն Գիյոմ Օլանյեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն … Read more

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News ՌԴ և Իրանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է իրադրության ապաէսկալացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները ծանրագույն հետեւանքներ են առաջացնում ողջ Մերձավոր Արեւելքի համար: Ընդգծվել է նաև տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղ բնակչության … Read more

Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը:Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն … Read more

Իրանն իմաստ չի տեսնում ԱՄՆ-ի հետ երկխոսության վերսկսման մեջ

Իրանն իմաստ չի տեսնում ԱՄՆ-ի հետ երկխոսության վերսկսման մեջ, հայտարարել Է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին․ «Մենք կասկածում ենք, թե այս պահին բանակցություններն օգուտներ կտան։ Նրանք պետք է հասկանան, որ պատերազմը ելք չէ։ Մենք կշարունակենք պաշտպանվել այնքան ժամանակ, մինչև նրանք հասկանան, որ Իրանը տարբերվում է, որ նրանք չեն կարողանա թուլացնել և հաղթել մեզ», – … Read more

Ռազմական բախման սկսվելուց ի վեր Իրանից Ագարակով Հայաստան է ժամանել ՌԴ 31 քաղաքացի

Ռազմական բախման սկսվելուց մինչև այժմ Իրանից Ագարակով Հայաստան է ժամանել ՌԴ 31 քաղաքացի։ Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից։ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին  Հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին, Իրանի Իսլամական հեղափոխության … Read more

ԵԱՏՄ-ԱՊՀ. տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացում

Կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևի հանդիպումը ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության Գործադիր կոմիտեի նախագահ Գենադի Բեսոնովի հետ: Քննարկվել են եվրասիական տարածքում տրանսպորտի ոլորտում փոխգործակցության արդիական հարցեր՝ ԵՏՀ-ի և ԱՊՀ-ի միջև 2025 թվականին ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում: ️ ️ Առանցքային ուշադրություն է դարձվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման և փոխադրումների … Read more