«Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է ՛՛Թուրքական հոսք՛՛ ու ՛՛Երկնագույն հոսք՛՛ գազամուղերին սպառնացող վտանգների մասին: Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ … Read more

Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ ստեղծում են մի շարք լուրջ հարցադրումներ։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով իշխանական պատգամավորի պաշտոնական հայտարարագիրը, պարզեց, որ 4 տարվա ընթացքում՝ոչ մի անշարժ գույք,ոչ մի նոր ներդրում,ոչ մի խոշոր ակտիվ,և միայն … Read more

50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News   «Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական ընտ­րու­թյուն­­ներից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ … Read more

Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News Իրանի ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին: Իրանը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը։ Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The New York Times-ում: Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար … Read more

Վրաստանն ապացուցեց, որ Հարավային գազային միջանցքի անփոխարինելի մասնակից է. Քվրիվիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News «Վրացական երազանք»-ի կառավարության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ Վրաստանն ապացուցել է, որ Հարավային գազային միջանցքի ակտիվ աջակիցն ու անփոխարինելի մասնակիցն է։ Նա այս հայտարարությունն արել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական համաժողովի ժամանակ։ Քվրիվիշվիլիի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում նախարարական համաժողովի բացման արարողությանն իր ելույթում խոսել է այս ձևաչափում … Read more

Ֆրանսիան չի կարող հավանություն տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Ֆրանսիան չի կարող հավանություն տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, դա միջազգային իրավունքի խախտում է։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտության միջոցով:

Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր, որի վրա կան նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ուղղաթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։ «Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված … Read more

«Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Ստամբուլի «Arel» համալսարանում տեղի է ունեցել «Երկրաշարժի շաբաթ. ռիսկի մի դիմեք, կանխարգելեք» խորագիրը կրող քննարկում, որին մասնակցել է ճապոնացի հայտնի սեյսմոլոգ Յոշինորի Մորիվակին։ Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է սեյսմիկ գոտում ու համեմատել Ճապոնիայի հետ։ «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան»,- նշել է սեյսմոլոգը։ Անդրադառնալով Մարմարայի շրջանին՝ նա … Read more

ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի արտգործնախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարի այսօրվա հայտարարությանը, նշելով՝ «Պրն. Ռուբիոն խոստովանեց այն, ինչ մենք բոլորս գիտեինք․ ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի։ Երբեք, այսպես կոչված, իրանական «սպառնալիք» չի եղել»։ Այս հարցում քարոզչական դաշտում իր պետքարտուղարի հայտարարության հնարավոր բացասական ազդեցությունը … Read more

Իրանի գերագույն առաջնորդին կհուղարկավորեն Մաշհեդ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն նրա հայրենի Մաշհեդ քաղաքում, հայտնում է Fars գործակալությունը։ Հիշեցնենք՝ Իրանում կառավարությունը 40-օրյա սուգ է հայտարարել։ Տեղական «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվել են գերագույն առաջնորդի ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ նրա դուստրը։