Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan March»-ը բախվել է քարերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 28-ամյա Մանյա Օ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Երևանի բնակիչներ 67-ամյա Մարիետա Օ․-ն, … Read more

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են, Գորիսում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։ Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Դատարանի որոշմամբ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցին։ Այսուհետև նա կարող է երեկոյան 22։00-ից մինչև առավոտյան 08։00-ն գտնվել դրսում, որպեսզի հնարավորություն ունենա հավելյալ աշխատելու նաև գիշերները։ Նրան ամրացված էլեկտրոնային սարքն էլ կհանվի՝ ՄՌՏ հետազոտություն անցնելու և հետագա բուժում ստանալու նպատակով։ Դավիթ Գալստյանը կշարունակի շաբաթական 2 անգամ … Read more

Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ. Արշակ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Այն ամենը ինչ-որ վերագրվել է ինձ բացարձակապես կապ չունի իրականության հետ, ընդամենը փորձ է ահաբեկելու, վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ամենամեծ ափսոսանքն այն է իմ … Read more

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ քննարկելու ռազմավարությունների մշակման կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։ Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման շրջանակում առաջնահերթ դիտարկվել են քաղաքաշինությանն ու տարածական պլանավորմանը, հողերի կառավարմանը, ենթակառուցվածքներին, ջրային համակարգերին առնչվող հարցերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը … Read more

Վեհափառը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը խոսել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և … Read more