Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքն Իրանի Սպահան քաղաքում վնասվել է մարտի 8-ին մոտակայքում գտնվող նահանգապետի գրասենյակի վրա իրականացված հարձակման ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։«Ծառայողական շենքում և բնակելի հատվածում կոտրվել են ապակիներ, հարվածային ալիքը հետ է շպրտել մի քանի … Read more

Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն․ ուժեղ Հայաստան լինելու է․ Արթուր Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը գրում է. «Եղանք տարբեր քաղաքներում ու գյուղերում ու շնորհավորեցինք աղջիկներին, կանանց ու տատիկներին կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն։ Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ»։ –00—ՅՄ

Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2  «Opel»-ները․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Երեկ՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում  բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Կամո Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 27-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և 72-ամյա Աշոտ Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով … Read more

Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ Հետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News «Հետք»-ը գրում է․ «Մարտի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին: «Ֆակտոր»-ի լրագրողի դիտարկմանը, թե դրա շրջանակներում պետությանը վերադարձվել է 15 մլն դոլար՝ Ռուբինյանը պատասխանեց՝ հղում անելով կողքից իրեն հուշող մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Արման Եղոյանին, ու հայտարարեց, թե «500 մլն դոլար՝ … Read more

Միջինքի ավանդույթները կամ ինչու են հայկական գաթայի մեջ մետաղադրամ դնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են … Read more

Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո 53-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 8-ին Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 53-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Տղամարդը 2025 թվականի նոյեմբերի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ —00—ՄԱ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը: 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ —00—ՄԱ

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Մարտի 10-ին, ժամը 23։17-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի … Read more

Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Դինանոյի հետ․ անդրադարձել են տարածաշրջանային ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր: Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին … Read more

«Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News «Իրավունք» թերթը գրում է. «Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել հատկապես այն ՔՊ-ականների շրջանում, ովքեր զօր ու գիշեր Նիկոլից ավելի նիկոլավարի էին վարկաբեկում եկեղեցին: Օրեր առաջ, ըստ ՔՊ աղբյուների, վերջիններս դժգոհել են, թե չեն կարողանում եկեղեցիներ մտնել, որ շարքային քաղաքացիները նրանց մեղադրում են Կաթողիկոսին դեմ դուրս գալու համար, որ … Read more