Թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 421 490 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 13/1)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 421 490 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ … Read more

Քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների․ տղամարդիկ կալանավորված են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու … Read more

Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազաների մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի … Read more

Կենսաթոշակներ, ժողովրդագրություն․ Թորոսյանը Փաշինյանին ներկայացրել է 2026-ի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։ Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 905.6 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։ Հաշվետու … Read more

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները,  երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ … Read more