Եթե 2024 թ-ին մենք չգնայինք Ադրբեջանի հետ սահմանազատման, Հայաստանը կդառնար արտաքին կառավարման երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Եթե 2024 թ-ի փետրվար-մարտ ամիսներին մենք չգնայինք Ադրբեջանի հետ սահմանազատման, Հայաստանը կդառնար արտաքին կառավարման երկիր։ Այս մասին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել է «մեր եկեղեցու փաստացի պետ», ում «թողտվությամբ արքեպիսկոպոսներից մեկը ցանկանում էր վերկսկել ղարաբաղյան շարժումը»։ —00—ՄԱ

ՄԻՊ աշխատակազմում ընդունել են Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդական Օլենա Շևչուկին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող … Read more

Մաքսային 5 տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 15-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճելով Վրաստանից Հայաստան վերադարձող 4 անձի հետ՝ բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: … Read more

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, այս մասին 24News-ը տեղեկացավ դատարանից։ Եկեղեցին պահանջում է ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել։ Նշվում է, որ Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին Եկեղեցուն պատկանող տներից վտարելու փոխարեն ՆԳՆ ոստիկանությունը դրսևորել է անգործություն։ Վարույթներից մեկով որպես երրորդ կողմ ներգրավված է … Read more

Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և … Read more

Հրթիռային հարված` Թեհրանի հայկական թաղամասին. մի քանի բնակիչներ մնացել են փլատակների տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հաղորդում է Թեհրանի հայկական թաղամասի վրա հրթիռային հարվածի մասին Ամերիկա–իսրայելական հանցագործ կոալիցիան հարվածել է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկում՝ Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Բարեբախտաբար, վերջին տվյալների համաձայն զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։ Տեսանյութում ազգությամբ հայ կինը պատմում է իրենց բնակելի համալիրի վրա հասցված հրթիռային … Read more

«Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News Թուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերությունն այսօրվանից սկսած կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այդ մասին 2025-ի վերջին հայտնել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նա նշել էր, որ 2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Ամենօրյա թռիչքները կսկսեն իրականացվել 2026-ի մարտի 11-ից շաբաթական յոթ անգամ, իսկ … Read more