Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան … Read more

Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծաքանակ թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք-զինամթերք և թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց … Read more

Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ․ կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել … Read more

Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչեւ հիմա գումար չի ստացել․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից հետո գոյացած միջոցների մի մասը Հայաստանին հանձնելու մասով նորություն չկա: Գրում է Հետք-ը: Հիշեցնենք, որ Խաչատրյանների՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը 2025-ի հունվարի 7-ին վաճառվել է 36 մլն դոլարով: Մինչ այդ՝ 2024-ի հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ նույն տարվա հունիսին … Read more

Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։ Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել … Read more

«Land Rover»-ը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին,ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։ Բժիշկները վիրավորին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը … Read more

Մենք կոչ ենք անում Ձեզ աջակցել Բաքվում ապօրինի պահվող հայեր ազատ արձակմանն ուղղված ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News «Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական գործիչներ և անհատներ բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ «Հարգելի պարոն փոխնախագահ։ Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի  … Read more

Ստորագրվել է համագործակցության հուշագիր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Փետրվարի 9-ին «Ռամադա» հյուրանոցում կայացել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա ինշուրանս» և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը … Read more