Խաչատուրյանը դատավոր է նշանակել – 24News

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 19-ի ԲԴԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Վազգեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։

ՔՊ 3 պատգամավոր Բրյուսել է մեկնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր աշխատանքային այցով կգործուղվի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն): Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: Փետրվարի 23-26-ը Բրյուսել կգործուղվեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: —00—ԼԱ

Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ վերջինս մեղադրվում է՝ խարդախության, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և մի շարք այլ հանցանքների մեջ: Քննչական կոմիտեից «Իշխանությանը» հայտնեցին, որ. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական … Read more

ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի մի շարք պատմական նախադրյալներ․դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Փետրվարի 9-ին Մոսկվայում կայացել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Այս մասին տեեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հյուրեր։«Վերջին տարիներին բանակի հիմնական նվաճումներից են հիմնարար … Read more

Գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թիվը երկարացնելու ցիկլի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեությունը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ։ Հետո ևս մեկ փուլ՝ ենթադրվում է, որ հնարավորություն կլինի 10 տարով էլ երկարացնելու գործունեությունը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ»-ասել է Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում —00—ՄԱ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում՝ նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել են 6 ծխախոտի գլանակ, 1 ապակյա կաթուցիչ՝ թմրանյութի նմանվող զանգվածի ծխեցված հետքերով, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն, թմրանյութի նմանվող խոնավ, բուսական զանգված՝ ընդհանուրը 1.58 գրամ քաշով: … Read more

Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ օրեր առաջ ամերիկայն ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական … Read more