Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կառուցողական են անցել. ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկել են ռազմական գործողությունների դադարեցումը և մոնիթորինգի մեխանիզմը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը: Նրա խոսքով՝ Աբու Դաբիում բանակցությունները կառուցողական են եղել: Պատվիրակությունները քննարկել են չլուծված հարցեր, մասնավորապես՝ զինադադարի ներդրման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկումը: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ բարձր … Read more

Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին, այնուհետև կմեկնի Ադրբեջան: Գուցե հենց Վենսը կստորագրի ղեկավարների հետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթերը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ի նշան անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին աջակցելու։ 

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է միակողմանի երթևեկել:

Քաղաքապետի նորանշանակ խոսնակն արձագանքել է ակտիվիստ Արթուր Չախոյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Արտյոմ Կարապետյանը արձագանքել է ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարություններին․ «Մտացածին են կուռուպցիայի մեջ ներքաշված լինելու, համայնքային գույք հափշտակելու, քաղաքին 500-700 հազար դոլարի վնաս հասցնելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները։ Իրականությանը չի համապատասխանում նաև կառուցապատողի հետ քաղաքապետի մտերիմ լինելու մասին ակտիվիստի հայտարարությունը, ավելին՝ քաղաքապետը կառուցապատողին չի էլ ճանաչում: … Read more

ԵԱՏՄ երկրները համատեղ կզարգացնեն Սև մետալուրգիայի տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News ԵԱՏՄ երկրները համատեղ կզարգացնեն Սև մետալուրգիայի տեխնոլոգիաները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ոլորտային կոոպերացիայի առաջնահերթությունները, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Միության պետությունները մտադիր են կարգավորել նորարարական պողպատների ընդհանուր մատակարարումները և առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակումը։

Փաշինյանն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ … Read more

Արամ Ա Վեհափառը ԵՄ-ի կրոնական պատասխանատուի հետ հանդիպում է անցկացրել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Այսօր երեկոյեան՝ Հինգշաբթի, 5 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Եւրոպական Միութեան կրօնք եւ պետութիւն յարաբերութեանց պատասխանատու դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Յունաստանի դեսպանուհի Տեսփինա Քուքուլոփուլուի: Ալեքսանտրիս իր պաշտօնին առնչուած … Read more

«Չայնիի» ոլորաններում մարդատար գազելի մասնակցությամբ ավոտվթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների … Read more