Վաղ առավոտից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է. «Մայրաքաղաքի բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար վաղ առավոտից կազմակերպության աշխատակիցները բոլոր վարչական շրջաններում իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ»։ —00—ՄԱ