Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է միակողմանի երթևեկել:

Քաղաքապետի նորանշանակ խոսնակն արձագանքել է ակտիվիստ Արթուր Չախոյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Արտյոմ Կարապետյանը արձագանքել է ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարություններին․ «Մտացածին են կուռուպցիայի մեջ ներքաշված լինելու, համայնքային գույք հափշտակելու, քաղաքին 500-700 հազար դոլարի վնաս հասցնելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները։ Իրականությանը չի համապատասխանում նաև կառուցապատողի հետ քաղաքապետի մտերիմ լինելու մասին ակտիվիստի հայտարարությունը, ավելին՝ քաղաքապետը կառուցապատողին չի էլ ճանաչում: … Read more

ԵԱՏՄ երկրները համատեղ կզարգացնեն Սև մետալուրգիայի տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News ԵԱՏՄ երկրները համատեղ կզարգացնեն Սև մետալուրգիայի տեխնոլոգիաները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ոլորտային կոոպերացիայի առաջնահերթությունները, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Միության պետությունները մտադիր են կարգավորել նորարարական պողպատների ընդհանուր մատակարարումները և առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակումը։

Փաշինյանն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ … Read more

Արամ Ա Վեհափառը ԵՄ-ի կրոնական պատասխանատուի հետ հանդիպում է անցկացրել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Այսօր երեկոյեան՝ Հինգշաբթի, 5 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Եւրոպական Միութեան կրօնք եւ պետութիւն յարաբերութեանց պատասխանատու դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Յունաստանի դեսպանուհի Տեսփինա Քուքուլոփուլուի: Ալեքսանտրիս իր պաշտօնին առնչուած … Read more

«Չայնիի» ոլորաններում մարդատար գազելի մասնակցությամբ ավոտվթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների … Read more

«ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթաց»-ի, տարածաշրջանի հարցերը՝ Սիմոնյան-Մատվիենկո հանդիպման օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են … Read more

Նիկոլը երեկ Ալիևի հետ եղբայրացավ, 24 ժամ չանցած` ցմահ ազատազրկեցին հայերին, նրան տուն պիտի ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Աբու Դաբիում Ալիևն ու Փաշինյանը եղբայրացան, մրցանակ ստացան, ընտանիքներով բեմ բարձրացան։ Չեմ բացառում, որ բարեկամանան էլ, իրար հարս տան, Բաքվում էլ երևի արդեն տուն ունի, յորդաշ չեն այլևս, քարդաշ են դարձել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երեկ Ալիևի հետ եղբայրացավ, … Read more