Թրամփը հիանում է Ադրբեջանով և Հայաստանով. Վենս

ԱՄՆ փոխնախագահը և Ադրբեջանի նախագահը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել, քննարկել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր փոխանակել TRIPP-ի նախագծի շուրջ: «Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունները, մասնավորապես վերջին վեց ամիսների ընթացքում»,- ընդգծել է Իլհամ Ալիևը: Ջեյ Դի Վենսն էլ հիշեցրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև … Read more

Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում … Read more

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային շրջագայության է մեկնել Օման

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մասկատի արքայական օպերային թատրոնի հրավերով, համերգային շրջագայության է մեկնել Օման։ Փետրվարի 13-14-ը նվագախումբը կներկայացնի «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ նվագախումբն ամեն տարի տարբեր ծրագրերով հանդես է գալիս Մասկատի արքայական օպերային թատրոնում՝ սիմֆոնիկ երաժշտությունից մինչև բալետային ժանրեր, … Read more

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանի Հանրապետության … Read more

Թրամփը սպառնում է Իրանին «կոշտ միջոցներով» և ևս մեկ ավիակրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ռազմանավեր կուղարկի Մերձավոր Արևելք մարտական գործողություններին մասնակցելու, եթե Վաշինգտոնի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն: «Այնտեղ է շարժվում մի նավախումբ, և գուցե ևս մեկը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ մտածում է Իրանի ուղղությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ հարվածային խումբ ուղարկելու մասին: ԱՄՆ ղեկավարը … Read more

Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու … Read more

Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ փետրվարի 12-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 12-15-ը առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։   Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի … Read more

Կկարգավորվի օտարերկրյա տիրույթներում հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի Հայաստանի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիաոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով … Read more

Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Այդ պայմանը խախտելու դեպքում ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցվում են ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց … Read more

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում․ տուժածներ չկան

Փետրվարի 11-ին, ժամը 10:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ … Read more