Գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացումը կենսական նշանակություն ունի․ Պարույր Հովհաննիսյան

Տնտեսական և սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացման կենսական նշանակությունը՝ պարենային անվտանգության և սնուցման ապահովման, դիմակայուն տնտեսությունների ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ավելացված արժեքի բարձրացման և առևտրային մրցունակության խթանման համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ … Read more

Մենք հիմա զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ավարտել է Հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումն ու սկսել է 2-րդ գրքի ընթերցումը։ «Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի … Read more

Իրանի հետ համաձայնության հասնելը հեշտ չի լինելու. Ռուբիո

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Կողմերը քննարկել են Իրան-ԱԷՄԳ համագործակցության հետ կապված հարցեր: Նաև ներկայացվել են Իրանի տեխնիկական մոտեցումները միջուկային խնդրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շրջանակում:   Փետրվարի 17-ին Ժնևում կկայանա Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ կրկին … Read more

Այցելել եմ Հանրապետական շտապօգնության ծառայության «Սևան» կետրոնակայան․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Այցելել եմ Հանրապետական շտապօգնության ծառայության «Սևան» կետրոնակայան: Օրեր առաջ համալրել ենք նոր և վերազինված ռեանիմոբիլով»: Դիտումների քանակ1

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։   Հրդեհը մեկուսացվել է … Read more

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Սևանի ԲԿ-ին

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք (KT) է տրամադրվել Սևանի ԲԿ-ին։ Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   «Մարզային բուժկենտրոնների վերազինումը շարունակական է լինելու: Մարզաբնակ մեր քաղաքացիներն արժանի են ստանալ լավագույն բուժծառայությունները»,- գրել է նախարարը:   Դիտումների քանակ2