Ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում է դատախազությունը։   Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների … Read more

Հայաստանը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին․ Հովհաննիսյան

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։   Իր խոսքում, դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է … Read more

Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից ՀՀ -ում կենսաթոշակները կբարձրանան։ «Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար ցածր կենսաթոշակները՝ ավեի քիչ։ Այս հաշվարկների մեջ կա հետվճարը, այսինքն թոշակները փաստացի կբարձրանան իմ նշած սանդղակից ավելի շատ»,- ասել է վարչապետն ու մանրամասնել, թե ինչի … Read more

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառերին․ զոհ և տուժածներ կան

Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։    Պարզվել … Read more

Տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման նոր դեպքեր են բացահայտվել

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բացահայտել են տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման երկու դեպք, ընդ որում, երկու դեպքում էլ, ըստ կասկածյալների, թմրանյութը ձեռք են բերել նույն կայքէջից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   «Առաջինը փետրվարի 11-ին էր։ Այդ օրն անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները Բագրևանդի փողոցում կանգնեցրել … Read more

Նախարարությունների առաջարկած թեմաներով գիտնականները հետազոտություններ կանեն

Գիտնականները նորարար լուծումներ կառաջարկեն գերատեսչություններին, թեմաները կառաջարկեն նախարարությունները. նպատակը գիտություն-տնտեսության կապը ուժեղացնելն է: Գերատեսչություններն արդեն ներկայացրել են 90 թեմա: Դրամաշնորհին դիմելու հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 27-ը: Հեղինակ՝ Աննա Զախարյան Դիտումների քանակ1

Արդյոք Գարեգին Բ-ին առնչվող որևէ գործ կա Հակակոռուպցիոն կոմիտեում. Նահապետյանը հերքում է

«Մարտի 1-ի» գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ, հայտարարել է Հակառուպցիոն կոմիտեի նախագահը։ Նահապետյանը անուններ չի նշել։ Կոմիտեի նախագահը անդրադառնալով տարեվերջին բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրված պարգևավճարների վերաբերյալ հարցին, նշել է՝ կոռուպցիոն ռիսկեր չկան։ Հավելել, որ իր ղեկավարած կառույցում նույնպես ստացել են պարգևավճար, որը կարտացոլվի հայտարարագրերում: Հեղինակ՝ Մերի Խաչատրյան Դիտումների քանակ1

Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԻԽ 61-րդ նստաշրջանի բարծրաստիճան հատվածում ՀՀ կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը։ Ելույթի իր խոսքում ԱԳ նախարարն ասել է․ «Ձերդ գերազանցություններ,   Հարգելի՛ գործընկերներ,   Ուրախ եմ բացել այս պանելային քննարկումը, որը համատեղ կազմակերպվել է Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի կողմից։ … Read more