13 մլրդ-ի փաթեթը հաստատած է, ճգնաժամը՝ հաղթահարած. ովքեր քվորում ապահովեցին Վանաձորի ավագանու նիստում

Վանաձորում մարտի 9-ին առաջին անգամ երկար դադարից հետո հնարավոր է եղել ավագանու նիստ գումարել: Քվորում ապահովելու համար «Քաղաքացիական պայմանագրից» ու «Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից» բացի ավագանու ևս երեք անդամ է գրանցվել:   Լոռու մարզպետն ասում է՝ մի քանի ամիս բանակցություններ են վարել, բացատրել նիստի անհրաժեշտությունը: Արդյունքն ուշացնել չի տվել. հաստատվել է համայնքի 2026 … Read more

Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն

Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարություն։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։   «Ացը կարևոր հնարավորություն էր Հայաստանի համար՝ որպես COP17 համաժողովի նախագահող երկիր, առավել խորացնելու համագործակցությունը Կոնվենցիայի քարտուղարության և միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև համադրելու առաջիկա համաժողովի կազմակերպչական և բովանդակային գործընթացները։   … Read more

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։ Նա այդ հայտարարությունն արել է Ստամբուլում՝ Ռամադան ամսվա ավանդական իֆթարի ժամանակ։   «Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի … Read more

Նարեկ Կարապետյանի սխալ մաթեմատիկան

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը խոստանում է իշխանության գալու դեպքում 5 տարվա ընթացքում Հայաստանում բացել 300 հազար աշխատատեղ: Լրատվամիջոցներից մեկին ասել է Կարապետյանի եղբորորդին: Մասնագետները տարակուսած են՝ ընդդիմադիր գործիչը մակերեսային մաթեմատիկա է կիրառում՝ այդ խոստումը չունի տնտեսագիտորեն հիմնավոված ճանապարհային քարտեզ: Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։

Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքում երրորդ իրանական բալիստիկ հրթիռի խոցման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջոցով, որոնք տեղակայված են Արևելյան Միջերկրականում։ Գերատեսչության հայտարարությունը փոխանցել է AFP գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում՝ ՆԱՏՕ-ի կարևոր ռազմաբազայում, որտեղ տեղակայված են ամերիկյան զինված ուժեր և որը գտնվում … Read more

Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է Իսլամաբադում ռազմական օբյեկտին հարվածելու մասին

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իսլամաբադ քաղաքի Ֆայզաբադ շրջանում գտնվող պակիստանյան բանակի «Համզա» ռազմավարական օբյեկտին։ «Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, աֆղանական ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Պակիստանի բանակի «Համզա» ռազմավարական օբյեկտին Ֆայզաբադում (Իսլամաբադի շրջան)։ ԱԹՍ-ների հարձակումը նպատակաուղղված է եղել հրամանատարական կենտրոնին և այլ կարևոր օբյեկտների։ Հարձակման հետևանքով … Read more

Լեհ-հայկական խորհրդարանական խումբն աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը և խաղաղության գործընթացին

Լեհ-հայկական խորհրդարանական խումբը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին։ Խումբը նշել է, որ առաջնորդվելով Լեհաստանի և Հայաստանի միջև երկարամյա բարեկամական հարաբերություններով` ուշադիր հետևում է Հայաստանի և ԵՄ համագործակցության զարգացմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հայտարարության … Read more