Հայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտում

ՀՀ ԱԳ նախարարի Օմանի Սուլթանություն այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պ/կ Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավար Թուրայա Ալ-Տաի հետ: Ընդգծվել է Հայաստանի և Օմանի միջև զարգացող ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և նախաձեռնությունների … Read more

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին

Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանին։ Իսրայելական կողմի տվյալներով՝ դրանք ուղղված են եղել «Հըզբոլլահի» հրթիռային կայանքներին և ենթակառուցվածքներին երկրի ամբողջ տարածքում։ Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումներն ամենաավերիչն են եղել։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի կենտրոնական Զքաք էլ-Բլատ և Բաստա շրջաններին երկու հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ, … Read more

Պակիստանը հինգ օրով դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները

Պակիստանի իշխանությունները որոշել են 5 օրով դադարեցնել Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները մուսուլմանական Իդ ալ Ֆիթր տոնի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլահ Թարարը։ «Իդ ալ Ֆիթր իսլամական տոնից առաջ, իր նախաձեռնությամբ և եղբայրական իսլամական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը որոշել է ժամանակավոր … Read more

Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության … Read more

ՀՀ-ն դիրքավորվում է որպես խաղաղ, կայուն, անվտանգ և նորարար երկիր. էկոնոմիկայի նախարար

Հայաստանը դիրքավորվում է որպես խաղաղ, կայուն, անվտանգ և նորարար երկիր: Նշել է էկոնոմիկայի նախարարը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ դա կմեղմի տարածաշրջանային բարդ իրավիճակի բացասական ազդեցությունը: Գլխադասային հանձնաժողովում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարողականի՝ իր համակարգած ոլորտներին վերաբերող հատվածը: Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի … Read more

Իրանը չի համաձայնի հրադադարի որևէ առաջարկի. Արաղչի

Իրանը հաստատել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի զոհվելու մասին լուրերը: Իսրայելը պնդում է նաև, որ գիշերային հարվածների ընթացքում սպանվել է Իրանի հետախուզության նախարարը: Կրեմլը դատապարտել է Իրանի ղեկավարների և առհասարակ այլ երկրների ղեկավարների սպանությունները, իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ … Read more