Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին։   «Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։   … Read more

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Մարտի 18-19-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացել է Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված բարձրաստիճան համաժողով, որին մասնակցել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։   Համաժողովին մասնակցել են նաև ԵԽ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և գիտական ոլորտի ներկայացուցիչներ։     Համաժողովի ընթացքում քննարկվել … Read more

Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեարտամենտը։   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն … Read more

Ուժեղ առաջարկ «ուժեղ տղերքին»․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով․ «Ուժեղ առաջարկ «ուժեղ տղերքին»»։ Վարչապետի առաջարկն ուղղված է Քոչարյանին, Կարապետյանին և Ծառուկյանին։ Դիտումների քանակ35

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։     Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների … Read more

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Ազիզյան

Այսօր՝ մարտի 20-ին, աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։    Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:   Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երևույթներից մեկն է։ Համարվում … Read more

Հրդեհ՝ Երևանի Շերամի փողոցում

Մարտի 20-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

ԱՄՆ-ի անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին. Հեգսեթ

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը խորտակել կամ վնասել է իրանական առնվազն 120 ռազմանավ, իսկ Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90%-ով։ ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ խոցել են 7000 թիրախ, հասնում են վճռական հաղթանակի՝ Վաշինգտոնի պայմաններով:   «Ամբողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայում մեր անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն … Read more

Հայանիստ գյուղում անասնագոմ է այրվել

Մարտի 19-ին` ժամը 18։32-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի 18-րդ փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ հրդեհը … Read more