Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։   «Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», … Read more

Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ

2025-ին բուսասանիտարական հսկողության ենթակա ներկրված 49 ապրանքի մեջ վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն այդպիսի 775 ահազանգ է ստացել ապրանքների արտահանման ժամանակ: Օրենսդրական փոփոխությունից հետո ներկրվող և արտահանվող ապրանքները կվարակազերծվեն, կլինեն լիցենզավորված կազմակերպություններ:

Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ

2025-ին բուսասանիտարական հսկողության ենթակա ներկրված 49 ապրանքի մեջ վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն այդպիսի 775 ահազանգ է ստացել ապրանքների արտահանման ժամանակ: Օրենսդրական փոփոխությունից հետո ներկրվող և արտահանվող ապրանքները կվարակազերծվեն, կլինեն լիցենզավորված կազմակերպություններ:

Ուրիշ բան, որ պարզվի՝ ասենք 20 երկրի քաղաքացի է. Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Ընտրական օրենսգրքում փոփոխությունը համամասնական ընթացակարգով ընտրության մասին է, ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը: Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով խորհրդարանի դիմաց «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած ցույցին նկատել է, որ Սամվել Կարապետյանը խուսափում է հանրային խոսքից, թեպետ դա արգելված չէ: Պատգամավորը նաև հիշեցրել է Քննչական կոմիտեի հրապարակած ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրությունները, որոնք կապված էին Կարապետյանի ուժի հետ: Իսկ թե … Read more

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի ամբողջ տարածքում տասնյակ օբյեկտների ուղղությամբ հարվածների մասշտաբային ալիքը: Հարձակման են ենթարկվել երկաթուղային հիմնական ուղիներն ու կամուրջները, որպեսզի ԻՀՊԿ-ին թույլ չտրվի զենք տեղափոխել: Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, որ հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին, որտեղ ազոտական թթու էր արտադրվում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար: Իրանն … Read more

Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը

Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը՝ ընդլայնելով գործակցությունը: Գրասենյակը դադարել էր գործել նախորդ տարի: Նախագծերը մինչև այս ավելի շատ զբոսաշրջային բնույթի էին, այժմ գրասենյակը կաշխատի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի … Read more

Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի» մոտ դաշինք. Վահագն Ալեքսանյան

Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ չի կարող Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի» մոտ դաշինք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Չի կարող տեղի ունենալ և վերջ. դրա մասին է ամբողջ խոսակցությունը, այստեղ չտեսնված, չլսված բան չկա: Այս ամենը … Read more