Հորդորում ենք նշված ուղղությունը շրջանցել․ ՃԴ-ն՝ Արմավիրից Երևան ուղղությամբ Իսակովի պողոտայի փակ լինելու մասին

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։   «Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Դիտումների քանակ1

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։   Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Դիտումների քանակ27

Պետեր Մադյարը հեռացող արտգործնախարարին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար

Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդը հեռացող արտգործնախարար Պետեր Սիյարտոյին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար։ Պետեր Մադյարն այդ հայտարարությունն արել է Բուդապեշտում կայացած միջազգային մամուլի ասուլիսում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Սիյարտոն մեղադրվել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ սերտ կապեր պահպանելու և նրան Հունգարիայի օգնություն առաջարկելու համար՝ ռուսաստանցիներին ԵՄ պատժամիջոցների … Read more

8.6 մլրդի հափշտակություն և հարկերից խուսափել, իշխանազավթման կոչ. Կարապետյանի գործը դատարանում է

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, 6.8 միլիարդ դրամի հափշտակության, 1.8 միլիարդ հարկերից խուսափելու համար: Նախաքննությունն ավարտել է: Նրա և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան Դիտումների քանակ1

Գոլային իրավիճակը ստեղծված է, հարկավոր է այն օգտագործել. վարչապետի ուղերձը խոշոր գործատուներին

2018-ից ի վեր 288 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Հայտարարել է վարչապետը ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործարարների հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ մեր երկրում միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից ավելի է: «Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել, դինամիկան պահպանել»,- ասել է … Read more

Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ խոսնակ

Օրերս ԶԼՄ-ներից մեկը «բացառիկ տեղեկություններ» էր հրապարակել, որ «Քանաքեռում կրակոցներ են հնչել»: Այդ մասին ասված է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:   «Հրապարակման մեջ նշվում էին նաև անուններ, վիրավորի մասին տեղեկություն, նաև, որ «ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը … Read more