Կոտայքի պարեկները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք․ ձերբակալվել է 4 անձ

Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել չորս քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի հատվածում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս՝ մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք, առանց լիցենզիայի, հատուկ տեխնիկայով իրականացվում են քանդման աշխատանքներ, … Read more

Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։     «Շրջել եմ կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։     Դիտումների քանակ7

Երևանում սվտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն է գործադրվել. կա ձերբակալված

Երևանում բռնություն է գործադրվել ավտոբուսի վարորդի նկատմամբ: ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Դիտումների քանակ12

ԱՍՀ նախարարը և J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ հետազոտությունների, կրթական և վերապատրաստման … Read more

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ քաղաքապետարան

Երևանր քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝ հ.1 երթուղի  – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:  Հետադարձը՝ … Read more

Հրդեհ Կամո բնակավայրում. այրվել է անասնակեր

Ապրիլի 22-ին՝ ժամը 14:33-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո բնակավայրի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:52-ին: Այրվել … Read more

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆի տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Դիտումների քանակ2

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:   Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության … Read more

ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

ԵՄ-ն վճռական քայլ է կատարել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի վերջնական հաստատման ուղղությամբ: Հարցը մի քանի ամիս չէր լուծվում Հունգարիայի վետոյի պատճառով: ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչները չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, նախնական հավանություն են տվել լայնածավալ օգնության փաթեթին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության դեսպանը, որը ներկայումս ռոտացիոն կարգով նախագահում է ԵՄ-ում: Այժմ վարկի … Read more