Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից ապրիլի 26-ի ժամը 05։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   Ապրիլի 25-ին՝ ժամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։   Դիտումների քանակ2

Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. ՓԾ-ն զգուշացնում է

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 23-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։    Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան … Read more

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր:  Հանդիպմանը մասնակցել են խճուղային հեծանվավազքի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ: … Read more

Իրանի շուրջ անորոշությունը պահպանվում է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները: Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է, որ համապարփակ հրադադարն իմաստ կունենա, եթե չուղեկցվի ծովային շրջափակումով, և եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար … Read more

Ստեփանավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:   Այսպես՝   – խոհանոցի պատերի որոշակի հատվածներ չեն … Read more

Նույնիսկ հոսանքի մատակարարումը չեն կարողացել երաշխավորել, խաղաղությունը ո՞նց են երաշխավորելու. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

Նոր լրահոսն եմ թերթում, մեկ էլ տեսնեմ՝ կալուգացի օլիգարխն ասել է, որ ինքը երաշխավորում է խաղաղությունը: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փաստորեն, որ այսքան ասում են՝ «խաղաղության երաշխավոր», իրենք իրենց նկատի ունեին, բայց իրենք նույնիսկ հոսանքի մատակարարումը չեն կարողացել երաշխավորել. խաղաղությունը ո՞նց են երաշխավորելու, խաղաղությունը հո հոսանքի «շյոտչիկ» … Read more

Ուզում եմ խոստովանել՝ ես ուղիղ եթերում մոռացել եմ ՀԴՄ կտրոնը վերցնել. Փաշինյան

Յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը վերջնաժամկետն է Հայաստանի Հանրապետության ընկերությունների համար՝ վճարելու շահութահարկը: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո մենք Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցրել ենք 18 տոկոսի, և ուզում եմ հիմա ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել մեր շահութահարկի հետ»,- նշեց վարչապետը: … Read more

ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Թրամփի լիազորությունները: Բանաձևը պահանջում էր, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն հակամարտությունից, մինչև Կոնգրեսը չհաստատի հետագա գործողությունները: Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ: Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ … Read more

ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար

ՆԳՆ ՄՔԾ մարզային և Երևան քաղաքի ստորաբաժանումներում նույնականացման քարտի համար հնարավոր է դիմել կենդանի հերթի ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   «Համակարգը հստակ քանակությամբ կտրոններ է տրամադրում՝ հաշվի առնելով բաժնի թողունակությունը և ծանրաբեռնվածությունը։   Հարգելի քաղաքացիներ, եթե արդեն իսկ ունեք օնլայն հերթագրում, սակայն ցանկանում եք սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով, … Read more