Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհ

Մայիսի 2-ին, ժամը 18։01-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Արթիկ քաղաքից Նահապետավան գյուղ տանող … Read more

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ ամերիկացի առաջնորդը հրավեր է ստացել, բայց դեռևս որոշում չի կայացրել գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահությամբ G7 գագաթնաժողովը տեղի կունենա Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն հանգստավայրում հունիսի 15-17-ը։ G7 … Read more

Զորքի կրճատման մասին հայտարարությունը սպասելի էր. Պիստորիուս

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրից ամերիկացի 5000 զինվորականի դուրսբերման՝ Պենտագոնի հայտարարությունը կանխատեսելի էր։ Միևնույն ժամանակ, Բորիս Պիստորիուսը նշել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայությունը բխում է ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան կողմի շահերից: «Մենք սերտորեն գործակցում ենք ամերիկացիների հետ՝ հանուն Եվրոպայում խաղաղության և անվտանգության, հանուն Ուկրաինայի»,- շեշտել է պաշտոնյան։ Նա նաև … Read more

1888-ին կառուցված, 1920-ին փակված, 2023-26-ին վերականգնված Կիրանցի եկեղեցին օծվել է

Պետբյուջեի միջոցներով վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը ներկա է եղել վարչապետը: 1888-ին կառուցված եկեղեցին վերակառուցվել է 2023-2026 թվականներին: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը: Պետության ղեկավարը հիշեցրել է, որ դժվար ժամանակներում մեր անտառները մեզ պահել են, այժմ եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառները: … Read more

Ֆիցոն մայիսի 9-ին կայցելի Մոսկվա

Չեխիան իր օդային տարածքով թռիչքի թույլտվություն է տվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռին, որը մայիսի 9-ի կապակցությամբ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնել է Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ադամ Չյորգյոն, փոխանցում է Novinky պարբերականը։ «Սլովակյան կողմը ստանդարտ հարցում է ներկայացրել թռիչքի թույլտվություն ստանալու համար, և այն տրվել է առանց ուշացման»,- ասել է նա: … Read more