Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա, Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Հայտնաբերվել են մեկ կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես … Read more

Հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել վերապատրաստումներ, կարող են դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան ծրագիր, որն անհրաժեշտ է ուղարկել … Read more

Պայթյուն Դամասկոսում. կա առնվազն մեկ զոհ

Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի Բաբ Շարքի շրջանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով սիրիական բանակի մի զինվոր է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:    Երեքշաբթի՝ մայիսի 19-ի կեսօրին, երբ սիրիական բանակի ստորաբաժանումները նույն շրջանում՝ նախարարությանը ենթակա կառույցներից մեկի դիմաց, նռնակ էին հայտնաբերել և … Read more

Օգտագործել են ռուսական բանկային քարտեր. «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցները ընտրակաշառք են տվել-ստացել

Հակակոռուպցիոն կոմիտեի հերթական բացահայտումը: «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցները շարունակում են զանգվածաբար ընտրակաշառք բաժանել, խանգարել մարդկանց ընտրական իրավունքի ազատ արտահայտմանը: Ուշագրավ է, որ հանցանքը քողարկելու նպատակով ռուսական բանկային քարտեր են օգտագործել: Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: Դիտումների քանակ8

ԵՄ-ն քննադատել է ռուսական նավթի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը

Եվրամիությունը քննադատել է ռուսական նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը երկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ հաղորդում է Euractiv-ը։ «ԵՄ-ի տեսանկյունից մենք չենք կարծում, որ հիմա ժամանակն է թուլացնել Ռուսաստանի վրա ճնշումը»,- ասել է նա։ Եվրոպացի հանձնակատարի խոսքով՝ այդ քայլը միայն կավելացնի Մոսկվայի ֆինանսական եկամուտները, որոնք … Read more

Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:   Ընդգծելով ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության խորացման կարևորությունը՝ Ստորագրող կողմերը հայտարարում են ըստ նպատակահարմարության և գործող երկկողմ իրավական … Read more