Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում

Հայաստանյան և լեհական մոտ 40 ընկերություններ քննարկել են միմյանց շուկա դուրս գալու հնարավորությունները: Հանդիպումը կազմակերպել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ գերատեսչությունում ընդունելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկուն: Գործարարների գնահատմամբ՝ քննարկումները եղել են արդյունավետ, իսկ ոլորտները ներառում են բանկայինից մինչև գյուղատնտեսություն ու բարձր տեխնոլոգիաներ: Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան Դիտումների քանակ2

Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, … Read more

Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից այսօր մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցափուլը, որը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։  Մրցաշարի մեկնարկն ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մեկնարկից առաջ նախարարը զրուցել է … Read more

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։     Միջազգային տիեզերական գագաթնաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:       Դիտումների քանակ16

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները՝ նպատակ ունենալով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ։ … Read more

ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։ Միաժամանակ, ներկայացվում են օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման … Read more