Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Տնային կալանքում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կմնա կալանավորված։ Դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է։ Դիտումների քանակ5

ԱԺ նիստին ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել

Մայիսի 27-ին ԱԺ նիստում ժամը 10:00-ի դրությամբ անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:  Դիտումների քանակ1

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում

Մայիսի 27-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։   Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։   Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Դիտումների քանակ7

Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով․ Միրզոյանը՝ ատոմակայանի մասին

Նախկինի պես ՀՀ-ն հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով։ Ինչպես աշխարհում ամեն ինչ, փոքր մոդուլային ռեակտորներն էլ ունեն իրենց առավելությունները, կարող են ունենալ իրենց թերությունները։ Այսինքն, ցանկացած երկիր պետք է հաշվի առնի իր շահերը։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հիմա մենք իրոք հետաքրքրված ենք փոքր մոդուլային ռեակտորներով։ Կան … Read more

Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան

Քարոզարշավի ընթացքում գնում ենք Իրական Հայաստանի իրական մարզեր, հանդիպում Իրական Հայաստանի իրական քաղաքացիների հետ և լսում ենք նրանցից իրական աջակցություն այն մասին, որ մենք պետք է շարունակենք մեր Խաղաղության օրակագը, ամուր պահենց մեր ժողովրդավարությունը, և շարունակենք, ամուր պահենք, երբեք որևէ մեկին չհանձնենք մեր ինքնիշխանությունը։ «Եվ մենք լիարժեք բավարարված ենք, գոտեպնդված ենք և ոգևորված … Read more

Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանի խոսքով ՝մարզերում իրենց ուղղված առաջին հարցը եղել է՝ արդյոք խաղաղությունը հարատև է լինելու: Սարգսյանի կարծիքով՝ այսօրվա գործընթացները դրա երաշխիքն են: Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան Դիտումների քանակ3