ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Հերբերտի Գրիգորյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Դիտումների քանակ17

Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով:  Այդ մասին հայտնում … Read more

Նորից հզոր դարձրեք Հայաստանը. Թրամփ

ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է արել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր և առաջնորդ է, նա Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում, նաև կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի համար խաղաղության և բարգավաճման իր տեսլականը։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել է Հայաստան, որտեղ, … Read more

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Դիտումների քանակ13

Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Դիտումների քանակ13

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար. Բաղաեի

Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի հարավում, ինչպես նաև Օմանին ուղղված Վաշինգտոնի սպառնալիքները՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Էսմայիլ Բաղաեին նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար: Նա նաև ընդգծել է Թեհրանի վճռականությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար: Բաղաեիի խոսքով՝ Օմանին ուղղված սպառնալիքը, … Read more

ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագրեր, որոնցով մի շարք զինվորականներ, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և փրկարար ծառայության աշխատակիցներ պարգևատրվել են պետական մեդալներով՝ սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի ամրապնդման և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր … Read more

Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է այսօր անցել Հանրապետության հրապարակով. Փաշինյան

1991 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առանցքային միջոցը եղել է Դ-30 հրանոթը: Առաջին անգամ ՀՀ-ում գործարանային արտադրության Դ-30 հրանոթ ստացվել է 2023-ին, և դուք այսօր Դ-30 հրանոթները տեսաք Հանրապետության հրապարակով անցնելիս: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե իշխող ուժը բանակը քանդում է, բարեփոխումներ չեն … Read more

Կիևում ԱՄՆ դեսպանությունը հերքել է անձնակազմի տարհանման մասին տեղեկությունը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը հերքել է տեղեկությունը, թե դիվանագիտական ներկայացուցչությունը տարհանվել է Կիևից: «Մեր գործունեության օրակարգում որևէ փոփոխություն չկա։ Պետքարտուղարությունը մշտապես հետևում է Կիևում դեսպանատան անվտանգության վիճակին։ Վերահաստատում ենք մեր ուղերձը ամերիկացիներին՝ չայցելել Ուկրաինա՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա … Read more