Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, առաջնորդվելով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությամբ, հետևողական պայքար է իրականացնում ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման, շրջանառության և մաքսանենգության դեպքերի բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ: Օրերս Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և … Read more

2025-ին առգրավվել են 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ 2024-ի համեմատությամբ 80 տոկոսով ավելի

2025-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ մենք ոչ թե գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր … Read more

2025-ը շրջադարձային է եղել, արձանագրվել է սահմանահատման և ՀՀ քաղաքացիների միգրացիայի դրական սալդո. ՆԳ նախարարը մանրամասնում է

2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար, որովհետև տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով: Սա չափազանց կարևոր արձանագրում է: Համաձայն սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի՝ 2025-ի ընթացքում ՀՀ մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ, դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի … Read more

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են կատարվում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,- 1Lurer.am-ին հաստատեցին ՔԿ-ից: Կոմիտեից հայտնեցին նաև, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև ԲԿ-ի այլ աշխատասենյակներում: Մեր տեղեկություններով՝ գործողություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և փողերի լվացման վարույթի շրջանակներում: Դիտումների քանակ16

Ռուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն Ռուսաստան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոպա իր այցի ընթացքում նախատեսում է այցելել Գերմանիա, Հունգարիա և Սլովակիա, բայց ոչ Ռուսաստան։ ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել, որ Մյունխենի համաժողովում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Մյունխենում միջազգային անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-15-ը։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն ավելի քան 50 պետության ղեկավարներ և … Read more

Սպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի … Read more

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին քվեարկության արդյունքում ընդունեց մի շարք նախագծեր: Չընդունվեց միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, համաձայն որի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր դադարեցնել ՀՌՀ անդամի լիազորությունները: Ըստ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և … Read more

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 1: Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար  Մխիթար Հայրապետյանն ասել էր՝ ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի Հայաստանի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես … Read more

Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Եվրոպական միության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է … Read more