Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակային դիրքում անմիջական զրույց է ունեցել հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ։ Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի … Read more

Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT

Financial Times-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, չորեքշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ի հետ կապված իրավիճակը բարդանա փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ավարտից հետո: Ըստ FT-ի աղբյուրների՝ իրանական ուժերի թիրախում են Հարավարևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսին է Բուլղարիան, որը հուլիսին հաստատել էր «Բեզմեր» ավիաբազայի օգտագործումը … Read more

ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը

ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա բանակցային ժամկետն ավարտվել է այս շաբաթ՝ առանց պատերազմի մոտալուտ ավարտի որևէ նշանի։ Դոնալդ Թրամփը փոխում է իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նա պահանջել է, որ վարչակազմի հիմնական պաշտոնյաները դադարեցնեն բանակցությունները Թեհրանի հետ։ Սպիտակ տունը նախատեսել է իրականացնել ձգձգվող «սառեցված» դիմակայություն, որտեղ հարձակման գլխավոր գործիքը լինելու են … Read more

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավար Նատլիա Լափաուրին ու փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: … Read more

Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում»։ Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: … Read more