Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով

Եթե Լիտվայի տարածքում միջուկային զենք տեղակայվի, այդ երկիրը կդառնա ռուսական միջուկային զենքի թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝  Ռուսաստանի «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին։ Միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ Վիլնյուսի ծրագրերը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն անվանել է «շատ լուրջ շրջադարձ լարվածության և իրավիճակի սրման առումով»: … Read more

Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։   Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում։   Դեսպան Շաֆքատ Ալի Խանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր … Read more

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները

Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող … Read more

Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հինգշաբթի երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան հարվածել հութիների դիրքերին, սակայն ամերիկացի առաջնորդը մերժել է առաջարկը՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ հինգշաբթի հութիների ուժերն առաջ են շարժվել Մոխա ափամերձ քաղաքի ուղղությամբ, իսկ Սաուդյան Արաբիայի աջակցությունը ստացող Եմենի … Read more

Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին

Կիրանցից մինչև Ստեփանավան՝ 177 կմ լեռնային ճանապարհ, Տավուշից դեպի Լոռի՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ:   Երկրորդ փուլն ավարտվեց լարված պայքարով, իսկ առաջինը եզրագիծը հատեց Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին՝ հաղթահարելով մրցուղին 40.882 կմ/ժ միջին արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Երկրորդ փուլի արդյունքները՝   Ֆեդերիկո Իակոմոնի   … Read more

Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը

Տեխասում հանրապետական կուսակցության համագումարում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ծրագրային ելույթի ժամանակ հանդիսատեսը վանկարկել է «Ջեյ Դի – 48»՝ դրանով իսկ կոչ անելով նրան առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու՝ 2028 թվականի նախագահի ընտրությունում: ԱՄՆ փոխնախագահը ներկաներին կոչ է արել նախ մտածել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ կոլումբիական լրատվամիջոցներին … Read more

Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց

Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել և հաստատվել են  իններորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է … Read more

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը վարել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:   Նախարարի տեղակալը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ … Read more