ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի

ԱՄՆ-ը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս, հետևաբար կարող է դիվանագիտական ճնշում գործադրել կողմերի վրա՝ այդ գրաֆիկին համապատասխան՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա կարող են ազդել նաև ներքաղաքական գործոնները, մասնավորապես՝ առաջիկա միջանկյալ ընտրությունները: Զելենսկին նաև նշել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը բանակցային գործընթացում շատ … Read more

Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել:  «Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի նոր էջից և ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքները»,- ասել է Կոբախիձեն:  Նա նաև կարևոր է համարել Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի և արտգործնախարարի հանդիպումը … Read more

Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին ամերիկյան կողմի հետ կայացած անուղղակի բանակցությունները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել: Ուրանի հարստացումն, ըստ Արաղչիի, քննարկումների շրջանակից դուրս է: Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որ ուրանի հարստացումը լինի բացառապես խաղաղ նպատակներով: Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, … Read more

Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին

Ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում Հայաստանը աշխարհում 13-րդն է: World Travel Index-ը Հայաստանին այդ պատվավոր տեղն է հատկացրել միջազգային հանրության ընկալումների և զբոսաշրջիկների գնահատականների հիման վրա։ Բարձր վարկանիշը Հայաստանին տրվել է՝ հաշվի առնելով մեր երկրում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները: Մանրամասները՝ Քրիստինե Թորասյանի ռեպորտաժում։

Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իցհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել Իսլամաբադում տեղի ունեցած պայթյունից հետո: Բայրամովը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարության և ժողովրդի անունից և հաստատել իր համերաշխությունը Պակիստանի հետ: Պակիստանյան կողմը խստորեն դատապարտել է ահաբեկչությունը և հայտարարել ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության մասին: Կողմերը … Read more

Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Armenian Helicopters ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ: … Read more

Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ

Հնդկաստանում օրերս արձանագրված Նիպահ վիրուսով վարակման դեպքերը անհանգստություն են առաջացրել Հայաստանում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վտանգավոր վիրուսի՝ Հայաստանում տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր է գնահատում, հնարավոր տարածումը վերահսկելու համար իրականացվում է շարունակական դիտարկում:   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան Դիտումների քանակ1

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ուղիղ կամ անուղղակի առևտուր անել Իրանի հետ: Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահն Իրանին պատասխանատու է համարում միջուկային հնարավորությունների ձգտելու, ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռներ մշակելու և տարածաշրջանային անկայունության համար, ինչը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի անվտանգությունը … Read more