«Արձագանք» պղնձե արձանը չի վնասվել, պետության միջոցներով շրջակայքում տեղադրված գույքն է վնասվել

Վերջերս վնասվել է «Արձագանք» արձանի շրջակայքում պետության միջոցներով տեղադրված գույքը: 2025-ին արձանագրվել է պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրավախախտումների 98 դեպք: Պաշտոնյայի կարծիքով՝ հուշարձանների վնասման դեպքերում որոշակի դեր է խաղում նաև անպատժելիությունը:   Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան Դիտումների քանակ1

Նիկոլ Փաշինյանը Արարատում կազմակերպված քննարկմանը մանրամասներ է ներկայացրել «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրելու ընթացքի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզային գրադարանում կազմակերպված քննարկմանը մանրամասներ է ներկայացրել «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրելու ընթացքի վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից։ Դիտումների քանակ2

Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային … Read more

Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի շենքը կվերակառուցվի. ներդրումը 1.5 մլրդ դրամ է

Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի շենքի վերակառուցման մրցութային հայտը 1.5 մլրդ դրամ է: Անմխիթար վիճակում գտնվող շենքն ունի պատմամշակութային արժեք, վերականգնման ընթացքում կպահպանվի պատմական տեսքը:   Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն մարտի 3-ին: Ավարտին առողջության առաջնային պահպանման օղակը կմատուցի ժամանակակից ծառայություններ:     Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան  

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին: Չինաստանի պետական լրատվական գործակալության տվյալով՝ Վան Ին կարևորել է, որ 2026 թվականին Չինաստանն ու ԱՄՆ-ը շարժվեն դեպի փոխադարձ հարգանք: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում և նպաստել հարաբերությունների կայուն … Read more

Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, … Read more

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցողները կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության համակարգի միջոցով. ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ 2026 թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, որոնց անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS)։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից։   «Բոլոր դիմորդները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան … Read more

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ Նիկոլայ Բարսեղյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:   Նիկոլայ … Read more

Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է Ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Ընտրական ցուցակի ձևավորման 1-ին փուլի քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի 1057 պատվիրակները: Օրվա ճեպազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է Սամվել Կարապետյանի առաջադրմանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նա չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու: «Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի … Read more