Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում հրապարակել է Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը: «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին, Դավոսում: Մինչև … Read more

Շուկայում ձվի թանկացումը սեզոնային է, դեֆիցիտ չկա. արտադրող

Շուկայում ձվի թանկացումը սեզոնային է, դեֆիցիտ չկա՝ վստահեցնում են արտադրողները: Գնի բարձրացման վերաբերյալ արտադրողները իրենց հիմնավորումները ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարություն, նշվում է, որ թանկացել է նաև ներմուծվող կերը: Վերջին շաբաթվա թանկացումներին հետևում է նաև Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը: Ներքին արտադրությունը հիմնականում բավարարում է պահանջարկը. 2025-ին արտադրվել է ավելի քան 807 մլն հատ … Read more

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Վաշինգտոնում է: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից մյուս երկրների ԱԳ նախարարների հետ: Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է … Read more

Վաղ թե ուշ բոլոր երկրները կհամաձայնեն միանալ «Խաղաղության խորհրդին». Թրամփ

Ի վերջո, բոլոր երկրները կհամաձայնեն միանալ «Խաղաղության խորհրդին»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը: Նրա խոսքով՝ որոշ պետություններ առայժմ «խորամանկում են», սակայն իր հետ նման կերպ չի կարելի վարվել. վաղ թե ուշ նրանք կմտնեն «Խաղաղության խորհուրդ»: Թրամփը նախաձեռնությունն անվանել է ամենանշանակալին իշխանության և հեղինակության տեսանկյունից՝ նշելով, որ այն ներառում է աշխարհի մեծագույն … Read more