Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են
Այսօր մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ 120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։ Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ՀայաստանումԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։