Փաշինյանը Թրամփից հրավեր է ստացել՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ
ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»։