Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները կանխել են թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը
2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Դ. Մ.-ի կողմից դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը և կարմիր պղպեղի տուփի միջից հայտնաբերել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 19,44 գրամ քաշով բուսական զանգված: Ավելի ուշ՝ ժամը 17:30-ի … Read more