Halapenyo
Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու և համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու համատեքստում: Կլեման Նյալեցոսի Վուլեն շնորհակալություն է … Read more
Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ․ քաղաքապետրան
Ուժեղ և շարունակական ձյան տեղումների պատճառով Երևանում իրականացվում են ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներ։ Եղանակային բարդ պայմանների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է մաքրման աշխատանքների ժամանակային փոքր ուշացում՝ պայմանավորված ճանապարհային իրավիճակով և տեխնիկական բարդություններով։ Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ: Անհարմարությունների համար հայցում … Read more
Ղարաբաղում բնակվող 11 անձ տեղափոխվել է Հայաստան․ Թորոսյան
Ղարաբաղումբնակվող 11 անձ տեղափոխվել է Հայաստան․ Թորոսյան Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը: «Դիմումների հիման վրա նշված անձինք արդեն տեղափոխվել են Հայաստանի … Read more
Բարեփոխումներ ՔԿԱԳ ոլորտում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով բարեփոխումներ կիրականացվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում: Արդարադատության նախարարի պաշտանակատար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, առողջ մրցակցություն կձևավորվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա: Այս բարեփոխման արդյունքում քաղաքացիները, համապատասխան … Read more
ՀՀ վերադարձած արցախցիների կարիքի գնահատում է իրականացվում, մեր հսկողության ներքո են․ ԱՆ
Արցախից ՀՀ տեղափոխված 10 հայերի և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացու կարիքի գնահատում է իրականացվում: 24News-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը: Նա նշեց, որ ՀՀ վերադարձածների առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ անձնական տվյալ է: «Նրանց հանդեպ կարիքի գնահատում կիրականացվի այնպես, … Read more
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Ջեյհուն Բայրամով
Հունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը։ Բայրամովն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը և … Read more
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ մշակութային 10 անվանակարգերում
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցներիընտրության մրցութային կարգը:Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-35 տարեկան ՀՀ … Read more