ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում

ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում

Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում … Read more

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցում է Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց խորագրով սեմինարին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը Շվեդիայի Թագավորության Լունդ քաղաքում մայիսի 6-ից 8-ը մասնակցում է «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին: Սեմինարը կազմակերպել է Վենետիկի հանձնաժողովը՝ Լունդի համալսարանի հետ համատեղ: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարության մարտահրավերների քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նույն Հանձնաժողովի … Read more

Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության տեխնիկական վերազինման շրջանակում էլեկտրոնային վերահսկման սարքերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարար Խաչիկյանը «Գեոսատիս»-ի ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանի հետ անդրադարձել է սարքավորումների գնային առաջարկներին, դրանց սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ բաղադրիչներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներից լավագույնի … Read more

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի գործողությունների և անգործության դատական բողոքարկման օրենսդրական մեխանիզմների ներդրումը, … Read more

Քննարկվել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Խաչիկյանն ու Աննա Վարդապետյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանին և ծրագրերի համակարգող Ալինա Յարմալոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հստակեցվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության առաջնահերթությունները և համագործակցության ձևաչափերը, որի համատեքստում … Read more

Չեմպիոնների լիգա.15 թիմ ապահովել է տեղը փլեյ-օֆֆում

Չեմպիոնների լիգա.15 թիմ ապահովել է տեղը փլեյ-օֆֆում

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրը։ Տուրի արդյունքներով՝ 15 ակումբ արդեն երաշխավորել է իր տեղը լավագույն 24 թիմերի ցանկում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ: Այդ ակումբներն են՝ «Արսենալը», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Նյուքասլը», «Չելսին», «Բարսելոնան», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկոն», «Ատալանտան», «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Հատկանշական է, որ «Արսենալն» ու «Բավարիան» … Read more