Կառավարությունը դատապարտյալների պայմանների բարելավման նախագծերի փաթեթ է ներկայացրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած Քրեակատարողական օրենսգրքում և հարակից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրեց առաջարկվող հիմնական փոփոխությունները։ «Այս նախագծով վեր են հանվել խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից պարբերաբար և ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև ՄԻՊ-ի զեկույցներում կատարված դիտարկումները, … Read more

Փոխնախարար Խաչիկյան. Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու միակ ճանապարհը հակակոռուպցիոն կրթությունն է

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների և մտավախությունների համար: Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, դրանք բավական կարևոր են: «Կարևոր են … Read more

Նախարարի տեղակալ Խաչիկյանը մասնակցել է Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները թեմայով քննարկման

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար: Փոխնախարար Խաչիկյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ուսանողներին նման նախաձեռնության համար և ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հանդիսանալով համեմատաբար նոր ձևավորված մարմին, իր գործունեությամբ բազմաոլորտային ազդեցություն ունի: Փոխնախարարն անձնական տվյալների պաշտպանության արդյունավետության … Read more

Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Հրապարակվել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառույցն իսկապես մեծ դերակատարում կունենա: «Սա ժամանակի վատնում չի լինի»,- ասել է նա: Ըստ Խաղաղության խորհրդի կանոնադրության՝ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք բավական հաճախ են ձախողվել։ Կանոնադրության մեջ Գազան չի … Read more

Արտակ Զեյնալյան. Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019» անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: «Փաստաբանները մեծ զարկ են տվել դատական ակտերի որակի բարձրացմանը, նրանք զարգացրել են նախաքննության մարմինների աշխատակիցների գիտական ու մասնագիտական պոտենցիալը: Սա … Read more

Աննա Վարդապետյանն ընդունել է Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ԵԽ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակվող Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Աննա Վարդապետյանն ընդգծել … Read more