Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ վարժական հավաքները հնարավորություն են նաև մեր ժամկետայինների համար՝ պատրաստությամբ ավելի շատ զբաղվելու համար: