Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումները
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը (https://www.e-draft.am/projects/1829): Ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, … Read more