Հրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները > Լուրեր Հայաստանից
Բաքվի ռազմական դատարանում ավարտվեց ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու գործով դատավարությունը։ Այսօր հրապարակվում են դատավճիռները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքվի դատարանը ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ցմահ ազատազրկման է դատապարտվել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ցմահ ազատազրկման է դատապարտվել նաև ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։