Զբոսաշրջային ծառայությունները կվերահսկվեն պետության կողմից
Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների ոլորտում նոր կարգավորումներ կլինեն։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մի նախագծի, որով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը։ Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։ … Read more