Նոր ճգնաժամ՝ չկա ՆՔ, չունես աշխատանք. ընդունելով սխալը՝ կրկին փոխում են օրենքը

Հայաստանի կառավարությունը, աշխատանքային պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունների ստացման հետ կապված խնդիրների պատճառով, նախատեսել է նոր փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Բանն այն է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն … Read more

Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան կազմով, այսօր տեղի կունենա Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Կքննվեն և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազի բողոքները:     Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին 2025թ. հոկտեմբերի 3-ին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, և հիմա դատախազը պահանջում է 6 ամսով ավելացնել ազատազրկման ժամկետը: … Read more

Այն, ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա, անհավանական է. Նիկոլ Փաշինյան > Լուրեր Հայաստանից

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշան Հայաստանի և ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի. Աբու Դաբիում մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթը այսպես է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ … Read more