«Վատիկանը չի միանա Գազայի Խաղաղության խորհրդին». Պարոլին | ՄԱՄՈՒԼ.ամ
Վատիկանը չի միանա ԱՄՆ-ի գլխավորած «Խաղաղության խորհրդին», հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։ «Վատիկանը չի միանա «Խաղաղության խորհրդին»՝ դրա յուրահատուկ բնույթի պատճառով… Միջազգային մակարդակում ճգնաժամային իրավիճակները պետք է լուծվեն հիմնականում ՄԱԿ-ի կողմից։ Սա այն կետերից մեկն է, որը մենք պնդել ենք»,- ասել է Պարոլինը, որի խոսքերն է մեջբերում Reuters-ը։