Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար․ Լևոն Զուրաբյան

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ահա ելույթիս հիմնական դրույթները. Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար: Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար: Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը: … Read more

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

2026 թվականի մարտի 3-ին Երևանում կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի մարտի 3-ին Երևանում կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով։ Այն միջազգային գործարար հարթակ է, որը նվիրված է … Read more

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը չի մասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության որակավորման փուլին, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ 33-ամյա մարմնամարզիկը հանդես չի գա ծնկի վնասվածքի պատճառով։ Ավելի վաղ Արթուր Դավթյանը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել օղակների վարժությունում։ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ են դուրս … Read more

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ … Read more

Դատավորը թույլատրեց Մկրտիչ Սրբազանին այցելել ատամնաբուժարան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստի ժամանակ փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը միջնորդեց՝ Մկրտիչ Սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն, իր բնակության վայրում՝ Էջմիածին քաղաքում գտնվող եկեղեցում մասնակցել պատարագի, թույլատրել Սրբազանի եղբոր կնոջը, ինչպես նաև եղբոր երեխաներին շփվել Պռոշյանի հետ, նաև թույլ տալ փետրվարի 27-ին ու … Read more