Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
Հասարակություն 21.02.2026 | 12:13 ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է՝ ✔️ 5 ինքնաձիգ,✔️2 հրացան,✔️2 մարտական ատրճանակ,✔️5 գազային ատրճանակ,✔️230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,✔️10 դանակ և կռփազենք։ «ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները»,- ասված է հաղորդագրությունում։