Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօրվա Արտաքսման կիրակին պատմական օր է ՀՀ անփառունակ քաղաքացի ն.փ.-ի կյանքում։ Այսօր նա իր կյանքում առաջին անգամ Սևան քաղաքում մասնակցել է լիարժեք կանոնական Սբ.Պատարագի՝ Հայոց Եկեղեցու կանոնին ու ծեսին համապատասխան, Վեհափառ Հայրապետի հիշատակությամբ։ «նիկոլի զեղչը» պետք է վերջնականապես արտաքսվի մեր հանրային օրակարգից»,- նշել է նա։