Իսպանիան վերահաստատել է աջակցությունը Հայաստանին «Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում»
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News Դեսպան Սոս Ավետիսյանը փետրվարի 2-ին հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ամպրապնդմանը վերաբերող հարցեր։ Հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ Տիկին նախագահը վերահաստատել է Իսպանիայի աջակցությունը Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում։